Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ օրում 61 քաղաքացի է զոհվել

Հասարակություն
dc43df31f3a34ce64b8c26781c721ff8

Միջազգային դիտորդները կրկին Սիրիա են ուղևորվել։ Նրանք փորձելու են նպաստել Սիրիայում օրեցօր սաստկացող բռնությունների դադարեցմանը։

Թեև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համաձայնվել էր ապրիլի 10-ին զինադադար հայտարարել, սակայն կառավարական զոքերը առ այսօր չեն դադարեցրել ռմբակոծել սիրիական ըմբոստ քաղաքները։

Հիշեցնենք, որ Ասադի և ընդդիմության հետ զինադադար կնքելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՄԱԿ-ի և արաբական պետությունների Լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի միջնորդությամբ։

Իշխանական զոքերի և ընդդիմադիր ուժերի միջև տեղի ունեցող փոխհրաձգությունները այսօր՝ ապրիլի 5-ին շարունակվում են։

Հակամարտության արդյունքում այսօր զոհվել են ավելի քան 61 քաղաքացիներ։

Հոմսում այրվել է Կարմիր խաչի շենքը։