Ալեն Դելոնը կմասնակցի Armenia Music Awards-ին
Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը, որը երեկ՝ ապրիլի 4-ին հոսպիտալացվել էր սրտի հետ կապված խնդիրներով, պատրաստվում է թռչել Մոսկվա, մասնակցելու՝ Armenia Music Awards-ի մրցանակաբաշխությանը, այս մասին հայտնել է РИА «Новости»-ին։
Ավելի վաղ Purepeople պարբերականը տեղեկացրել էր, որ Դելոնը տեղափոխվել է Փարիզի արվարձանում տեղակայված ամերիկյան մի հոսպիտալ, որտեղ երեկ ենթարկվել է 10 րոպեանոց պլանային վիրահատության։
Ալեն Դելոնը այսօր դուրս է գրվելու հիվանդանոցից։
Armenia Music Awards-ի մրցանակաբաշխությունն այս անվամբ երկրորդ անգամ է անցկացվում Մոսկվայում։ 2006-ին այն կրում էր «Անելիք» անունը, իսկ 2007-10 թթ.-ին շատերին հայտնի՝ երաժշտական «Տաշիր» մրցանակաբաշխություն անվամբ։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ մրցանակներ կշնորհվեն հայկական, արտասահմանյան և ռուսական էստրադայի աստղերին։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 7-ին։