Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուսանկարվել են Շարմազանովի հետ

Պաշտոնական
eeb18527124213cf99901cb97735b8fd

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 5-ին հանդիպել է սփյուռքահայ մի խումբ աշակերտների ու նրանց ծնողների հետ:

«Դուք ձեր հայրենիք եք եկել, քանզի Հայաստանն աշխարհի բոլոր հայերի օրրանն է, - ասել է պարոն Շարմազանովը:- Աշխարհասփյուռ հայության մեծաքանակ լինելը պայմանավորված է նախորդ դարասկզբին օսմանյան թուրքիայի իրականացրած ցեղասպանությամբ: Այն երբեք չի կարելի մոռանալ: Առանց այդ ոճրագործության դատապարտման, միջազգային հանրության եւ առաջին հերթին թուրքիայի կողմից այդ սահմռկեցուցիչ փաստի ճանաչման ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նման ոճիրներ նորից չեն կատարվի»:

ԱԺ փոխնախագահը հորդորել է երեխաների ծնողներին հայեցի դաստիարակությամբ կրթել ու մեծացնել իրենց երեխաներին, քանզի հայաստանաբնակ քույրերի ու եղբայրների հետ նաեւ նրանք են լինելու մեր ազգային նպատակների իրականացնողներն ու ժողովրդավարական հզոր Հայաստան կերտողները:

ԱԺ փոխնախագահը նիստերի դահլիճում լուսանկարվել է սփյուռքահայ աշակերտների ու նրանց ծնողների հետ:

Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։