Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում կամուրջ է փլվել

Հասարակություն
bd577a74d422879d568e4706c8a0e8dc

Թուրքիայի Զոնգուլդաժ գավառում փլվել է 150 մետր երկարությամբ կամուրջը, որի հետեւանքով անհետ կորել են 15 քաղաքացիներ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Փլուզման պատճառներն առայժմ հայտնի չեն։ Ականատեսների վկայությամբ, գետն են ընկել մի քանի ավտոմեքենա, միկրոավտոբուս ու 5 հետիոտն:

Թուրքական NTV-ի փոխանցմամբ գետի ջրերից դուրս են բերվել երկու մարդու, մնացածի ճակատագիրը անհայտ է:

Եղանակային վատ պայմանների պատճառով դժվարացել է փրկարարների աշխատանքը: