A
A
Արթուր Աբրահամը շնորհավորեց
Ապրիլի 7-ի` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ հայ կանանց եւ աղջիկներին շնորհավորական ուղերձ է հղել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը.
«Սիրելի հայուհիներ` մայրեր, քույրեր, կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի` գարնան այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթելով, որ մշտապես զգաք մայրության, գեղեցկության բերկրանքը, լինեք սիրված, առողջ, երջանիկ:
Գաղտնիք չէ, որ հայ մայրերը ընտանիքում սյուն են, եւ նրանց ձեռքերում է մեր ժողովրդի լուսավոր ապագան, սերունդների հայեցի դաստիարակության ազգանվեր գործը: Եղեք անհոգ, եւ թող ժպիտն անպակաս լինի ձեր աստվածային աչքերից: Առանց ձեզ ամեն ինչ կիսատ է... Թող ձեր կողքին լինեն այնպիսի տղամարդիկ, ովքեր կհարգեն, կսիրեն եւ կգնահատեն ձեզ` ըստ արժանվույն:
Իմ անսահման սերը բոլորիդ:
Ձեր` Արթուր Աբրահամ»