A
A
Զինվորականները՝ ձյան գերի
Ձնահոսքի հետեւանքով ավելի քան 100 պակիստանցի զինվորականներ Հիմալայներում մնացել են ձյան տակ:
Փրկարարական աշխատանքները սկսվել են:
Պակիստանի բանակի ղեկավարությունը հայտարարել է, որ փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար Հիմալայներ են ուղարկվել զորամիավորումներ, ռազմական ուղղաթիռներ ու հատուկ վարժեցրած շներ:
Այս մասին հայտնում է BBC-ն։
Քաշմիրի լեռնային շրջանների ռազմաբազաններում ներկայումս կան պակիստանյան ու հնդկական հազարավոր զինծառայողներ: