A
A
Լուսանկարվեք Հյուսիսային պողոտայում
Այսօր, ապրիլի 7-ին ժամը 14:00-ից մինչև 16:00-ն Կանանց իրավունքների կենտրոնը Հյուսիսային պողոտայում կազմակերպելու է բացօթյա ակցիա։
Դրա շրջանակներում նախատեսվում է իրականացնել անվճար ֆոտոնկարահանումներ` անցորդ կանանց և աղջիկներին տրամադրելով մեկական պրոֆեսիոնալ լուսանկար, ինչպես նաև կենտրոնի վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ և թռուցիկներ:
«Ակցիայի նպատակն է ևս մեկ անգամ հայ կանանց և աղջիկներին շնորհավորել տոնի կապակցությամբ, նրանց հաճելի անակնկալ մատուցելով, ինչպես նաև բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը ՙ ընտանեկան բռնություն՚ երևույթի վերաբերյալ»,-ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ։