A
A
Հոգեւորականը կոչ է անում խաչ կրել
Բրիտանիայի Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու ամենաբարձրաստիճան հոգեւորականը՝ կարդինալ Կիտ Օ՛Բրայենը կոչ է արել քրիստոնյաներին վզին խաչ կրել եւ առանց ամաչելու ցուցադրել սեփական հավատքը:
Սուրբ Հարության տոնի քարոզի ժամանակ Օ՛Բրայենը, որը հանդիսանում է Սենտ-Էնդրյուսի եւ Էդինբուրգի արքեպիսկոպոսը, մտադիր է կոչով հորդորել բոլոր քրիստոնյաներին՝ կյանքի բոլոր օրերին «հպարտորեն» կրել Քրիստոսի պարզ խաչը, տեղեկացնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ երկու բրիտանուհիներ դիմել էին եվրոպական դատարան, երբ իրենց արգելել էին խաչ կրել աշխատավայրումլ