Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահաբեկիչը առողջ է

Հասարակություն
1e92db6becdd292ac5c2e2ae3f19c775

Նորվեգացի աջ ծայրահեղական, ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկը բոլորովին էլ հոգեկան խանգարում չի ունեցել և չունի։ Նա առողջ է։

Այս գնահատականը զետեղվել է այսօր՝ ապրիլի 10-ին հրապարակված նորվեգացիների հոգեբուժական փորձաքննության երկրորդ եզրակացության մեջ։

Նորվեգացի հոգեբույժների նոր բացահայտումները հակասում են նախկինում կատարված փորձագիտական գնահատականներին, որտեղ Բրեյվիկը որպես պարանոիդալ շիզոֆրեննիկ էր ճանաչվել։

Եթե առաջին եզրակացության ժամանակ հանցագործը անժամկետ բուժում պետք է ստանար հոգեբուժական կլինիկայում, ապա նոր բացահայտումը նշանակում է, որ Բրեյվիկին, որպես ահաբեկիչ սպառնում է 21 տարվա ազատազրկում, տեղեկացնում է Vesti.ru-ն։

Հիշեցնենք, որ 2011-ի հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկը մի շարք պայթյուններ է իրականացրել Օսլոյում, այնուհետև սպանդ է իրականացրել Ուտեիա կղզում՝ սպանելով 77 երիտասարդների և վիրավորել 150 մարդու։

Արևմտյան հայտնի ԶԼՄ-ները հրապարակել են Բրեյվիկի կողմից պլանավորած ահաբեկչական հեռահար նպատակների ցուցակը։ Հանցագործը Ուտեիա կղզում իրականացրած սպանդից հետո, որոշել էր «պատժել» Նորվեգիայի թագավորական պալատին, Նորվեգիայում գործող միջազգային իրավապաշտպան տարբեր կազմակերպություններին, նավթային ընկերություններին։