A
A
«Քյարիզի» դիտահորը փլվել է
Այսօր Գյումրի քաղաքի Տերյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 տան բակում 10-20 սմ տրամագծով եվ 1 մ խորությամբ անցք է բացվել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլվել է քաղաքի հին ջրահեռացման համակարգի "Քյարիզի" դիտահորը, ինչի հետեւանքով առաջացել է անցք:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետ Ռ. Գասպարյանը եւ Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի մասնագետ Գ. Հովհաննիսյանը: Կկատարվեն հետագա ուսումնասիրություններ եւ հետեւանքների վերացման աշխատանքներ: