A
A
Կործանիչները ուղեկցել են մարդատար «Բոինգին»
ԱՄՆ-ում երեկ երեկոյան օդ են բարձրացել կործանիչները, որոնք ուղեկցել են Boeing 777 ինքնաթիռը, որում ըստ տեղեկությունների՝ ռումբ է եղել:
Լոս-Անջելեսում գտնվող Korean Air գրասենյակ անանուն զանգահարողը հայտնել է, թե ինքնաթիռը պայթեցվելու է, -տեղեկացնում է Reuters գործակալությունը:
149 ուղեւոր փոխադրող ինքնաթիռը, որը թռչում էր Վանկուվերից դեպի Սեուլ՝ հարկադիր վայրէջք է կատարել կանադական ռազմական բազաներից մեկում:
Ինքնաթիռում գտնվող ռումբի մասին տեղեկություն չի հաղորդվում, միայն ասվում է, որ վայրէջքի ժամանակ վտանգավոր միջադեպ տեղի չի ունեցել: