A
A
Ցունամիի վտանգ երկրաշարժից հետո
Ինդոնեզիայի Սումատրա կղզու մոտ 8.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրի իշխանությունները հայտարարել են ցունամիի վտանգի մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Զոհերի և ավերածությունների մասին դեռ չի հաղորդվում: Ցնցումները զգացվել են նաև Սինգապուրում, Թայլանդում և նույնիսկ Հնդկաստանի հարավում: