Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համատեղ հրաման

Հասարակություն
154926db8a4afedf614770ac50320325

Ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը համատեղ հրաման ստորագրեցին արտակարգ իրավիճակներում երկու գերատեսչությունների ստորաբաժանումների համատեղ ու փոխհամաձայնեցված արձագանքման կարգը հաստատելու մասին:
Այդ հիմնարար փաստաթղթով սահմանվում են արտակարգ իրավիճակների սպառնալիքի, արտակարգ իրավիճակների եւ այլ դեպքերի առաջացման մասին ԱԻՆ եւ Ոստիկանության ստորաբաժանումների փոխադարձ իրազեկման ու տեղեկատվության փոխանակման, ինչպես եւ արտակարգ իրավիճակների հակազդմանն ուղղված փոխկապակցված եւ փոխհամաձայնեցված գործունեության հետ կապված հարաբերությունները:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։