«Հատուկ» քննիչը մահացել է վրաերթի արդյունքում
Ապրիլի 13-ին, ժամը 00.50-ի սահմաններում, 1989 թ. ծնված Ռաֆիկ Մուրադյանը «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 1954 թ. ծնված Վահրամ Բեյբությանին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից «ՎԱԶ-21013» մակնիշի
ավտոմեքենան հետապնդվել և կանգնեցվել է Կոշտոյան փողոցում:
Վարորդը բերման է ենթարկվել Շիրակի մարզային վարչություն:
Ռաֆիկ Մուրադյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։ Ի դեպ, ոստիկանությունը պնդում է, թե պաշտոնական վարկած չկա , թե քննիչի վրաերթը կապված է Գյումրիի քաղաքապետի դստեր նշանածի սպանության հետ։
Որոշ տեղեկությունների համաձայն` վրաերթի ենթարկվածը ապրիլի 12-ին Գյումրիում սպանված Կարեն Եսայանի գործով քննիչն է: