Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյուն Արմավիրում

Հասարակություն
c316d2a0e8319fae92d988c0d3d065ce

Ապրիլի 12-ին, ժամը 15.05-ին, մարմնական վնասվածքներով Արմավիրի հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Էդգար Բ.-ն:

Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Արմավիր գյուղի չգործող գինու գործարանի տարածքում գտնվող կիսակառույց շինության մոտից անհայտ առարկա գտնելու և դրա հետ անզգույշ վարվելու արդյունքում առաջացած պայթյունի հետևանքով:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։