Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանապետ. «Քաղաքական հենք չկա» (տեսանյութ)

Հասարակություն
09c0cef534e9bc3d97618eabd197308f

«Ի սկզբանե կարող եմ ասել, որ այդ սպանությունը քաղաքական հենք չունի եւ նրա բացահայտումը կկատարվի շուտափույթ կերպով: Հաշվի առնելով, որ արդեն քննություն է կատարվում`պետք չէ շրջանառել ոչ մի կասկածյալի անուն»,- այսօր լրագրողներին ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիում տեղի ունեցած սպանությանը։
Ըստ նրա՝ չբացահայտվող հանցագործություններ չկան եւ Գյումրիում էլ տեղի ունեցածը բացառություն չէ։

Նա հայտարարեց, թե իրեն երկու օրը մեկ զեկուցում են բոլոր չբացահայտված եւ աղմակահարույց դեպքերի մասին, որոնք գտնվում են իր անձնական հսկողության տակ:

«Ինձ համար սպանությունը մնում է սպանություն, կապ չունի` այն կատարվել է պաշտոնյայի, թե հասարակ քաղաքացու նկատմամբ»,-ասաց ոստիկանապետը:

Հիշեցնենք, որ երեկ սպանվել էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն։