A
A
Թբիլիսիում ցուցադրվում են հայկական գրքեր
Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի հետ համատեղ, ՀՀ մշակույթի և Սփյուռքի նախարարությունների, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում կազմակերպել է հայկական հնատիպ գրքերի ցուցահանդես՝ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին:
Ցուցահանդեսում ներկայացված էին հինգ տասնյակից ավելի գրքեր, որոնցից էին, մասնավորապես, 1675թ. Հռոմում հրատարակված Յակոբեան Հովհաննեսի պատմությունը, 1760թ. Վենետիկում հրատարակված «Հայկական լեզվի Բառգիրքը» և 1760թ. Էջմիածնում տպագրված «Բուն տօմար հայոցը»:
Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի գրապահոցում պահպանվում են 50 հազարից ավելի հայերեն գրքեր և փաստաթղթեր, որոնցից շուրջ հազարը հնատիպ հոգևոր գրքեր են: