Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախվել են երկու գնացքներ

Հասարակություն
37b731d0035f5f1a075f9467ee7212c9

Գերմանիայում մարդատար գնացքը բախվել է շինվերանորոգման աշխատանքներ իրականացնող լոկոմոտիվի հետ։

Զոհվել է 3 մարդ։ Դաշնային ոստիկանությունը հայտնել է ևս 13 մարդու մասին, որոնք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 12-ի գիշերը՝ Մայնի Մյուլհայն քաղաքից ոչ հեռու գտնվող՝ Օֆենբախ շրջանում։

35 ուղևոր փոխադրող շրջանային գնացքը, Մայնի Ֆրանկֆուրտից ուղևորվում էր դեպի Հանաու քաղաքը։

Բախվելով նույն գծի վրա ընթացող լոկոմոտիվին՝ մարդատար գնացքը դուրս է եկել գծերից։ Զոհվել են մարդատար գնացքի մեքենավարը և լոկոմոտիվի երկու բանվորները։

Վիրավորներից 6-ի վիճակը բժիշկների գնահատմամբ՝ ծանր է։