A
A
Մանթաշովը գալիս է Երեւան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով 2012 թվականի ապրիլի 16-21-ը Երևան կժամանի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի թոռ Ալեքսանդր Մանթաշովը։
Ապրիլի 18-ին ժամը 17։00-ին բարերարի թոռը կմասնակցի Ալ. Մանթաշովի արձանի բացման արարողությանը։
Արձանը կտեղադրվի մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ՝ Աբովյան փողոցում։ Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:
Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։