Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պղնձամոլիբդենայինը պատրաստ է փոխզիջումների

Հասարակություն
42b3109502d9e2161e6489fc91ff0bf9

ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ընկերությունը, որպես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հիմնական բաժնետեր, իր դիրքորոշումն է ներկայացնել ՀՀ Կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու և այդ տարածքները ԶՊՄԿ-ին տրամադրելու շուրջ ծագած իրավիճակի կապակցությամբ:

ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ»-ի ներկայացուցչությունը հայտարարում է, որ գործող հանքի ընդլայնումը բացառապես պայմանավորված է ԶՊՄԿ գործունեության երկարաժամկետ պլանավորման հետ և նախատեսված է թե խորհրդային շրջանի նախագծերով, և թե գործող կոնցեսիոն համաձայնագրով:

«Մենք համապատասխան տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու փաստը համարում ենք լիովին հիմնավորված, որը երաշխավորելու է Հայաստանի արդյունաբերական հսկայի՝ ԶՊՄԿ-ի հետագա շարունակական աշխատանքը:

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ թեև վերոհիշյալ խնդրի վերաբերյալ տարբեր հասարակական կազմակերպությունների և անձանց կողմից բարձրացվող հարցերը և արվող եզրահանգումները ոչ միշտ են կրում կառուցողական բնույթ և հաճախ նույնիսկ աղերսներ չունեն իրերի իրական դրության հետ, այնուամենայնիվ մենք ողջունում ենք կառուցողական քննադատությունը և քննարկումները բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ խնդիրների հնարավոր հանգուցալուծումները ապահովելու համար գիտակցելով, որ քաղաքացիական հասարակության նման ակտիվությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գործում էական նշանակություն ունեցող ձեռնարկության գործունեության մտահոգությամբ:

Եզրափակելով նշենք, որ ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ընկերությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ խնդիրները լուծել քաղաքացիների իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության սկզբունքով: ԶՊՄԿ-ի տնօրինությունը բաժնետերերի կողմից լիազորված է, հաշվի առնելով կողմերի օրինական շահերն ու իրավունքները, փնտրել փոխզիջումային լուծումներ»,-ասված է հայտարարության մեջ։

Ամբողջությամբ այստեղ