A
A
Ստալինի թանգարանը՝ զոհերի թանգարան
Իոսիֆ Ստալինի անվան պետական թանգարանը, որը գտնվում է նրա հարազատ քաղաքում՝ Գորիում, փոխակերպվելու է՝ դառնալով ստալինիզմի զոհերի թանգարան։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության մամլո ծառայությունը։
«Մշակույթի նախարարության աջակցությամբ, Ստալինի եւ նրա ժամանակների մասին պատմող թանգարանը այսուհետ կդառնա Ստալինի զոհերի եւ ռեպրեսիանների մասին պատմող թանգարան, որտեղ զոհերի հետնորդներին և այցելուներին օբյեկտիվ կերպով կներկայացվի ստալինյան ժամանակաշրջանի բոլոր կարևոր իրադարձությունները»,- մեջբերում է նախարարության հայտարարությունից՝ Վրաստանի «Նորություններ» լրատվական գործակալությունը։