A
A
Կա ձերբակալված սպանության գործով
Որոշակի մանրամասներ են հայտնի դարձել երեկ Գյումրիում տեղի ունեցած սպանության վերաբերյալ։
Ըստ «Գալա» ՀԸ՝ բերման է ենթարկվել գործով կասկածվող անձը:
Գյումրու ոստիկանության բաժնում անուն-ազգանունը դեռ ճշտվում է, -այս մասին տեղեկացրել է Գյումրիի ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանը:
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» հուշարձանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենայի մեջ ոստիկանները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ: Սպանվածը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն է՝ Կարեն Եսայանը: