A
A
Ոստիկանները ինչպե՞ս կարող են ծափահարել
Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում թերևս առաջին անգամ նախատեսել էին մեծ շուքով նշել ոստիկանի օրը: Այդ նպատակով, դեռևս երկու շաբաթ առաջ զանգահարել կամ հատուկ հրավերք էին ուղարկել բոլոր լրագրողներին: Այսօր նկարահանող խմբերն ու լրագրողները ճիշտ ժամին` առավոտյան 11.00-ին, եղել են թատրոնի մոտ, սակայն դռները փակ են տեսել:
Ոստիկանությունից լրագրողներին պարզաբանել են, որ տոն նշելու տրամադրություն չի մնացել, մի քիչ էթիկա է պետք. իրենց կոլեգայի դիակը դեռ հողին չհանձնած ինչպե՞ս կարող են ծափահարել ու ուրախանալ:
Նշենք, որ երկու օր վթարից մահացած 58-ամյա փորձառու քննիչին կհուղարկավորեն վաղը։
Մանրամասներն այստեղ