A
A
Մեդվեդեւի մեդալն Աղվան Հովսեփյանին
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ 14.04.12թ. հրամանագրով պարգեւատրվել է Պատվո շքանշանով:
Ա.Հովսեփյանը նման պարգեւի է արժանացել իրավակարգի եւ օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում մեծ ներդրման համար:
Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը։