Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստամբուլում տարածքը վերադարձվեց հայերին

Հասարակություն
01e31b4ce5e58a8df4a9ea17116af1ca

Ստամբուլի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցու հիմնադրամի հարուցած դատական գործն ընդդեմ Ստամբուլի քաղաքապետարանի վճռվել է հօգուտ հայկական կողմի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը։

Դատարանի վճռով 37 500 քառակուսի մետր տարածքը, որը ներառում է նաև հայկական գերեզմանատունը, անցել է Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցու հիմնադրամին: Հիմնադրամի նախագահ Վարուժան Մաղաթյանը նշել է, որ այս որոշմանն իրենք տարիներով սպասում էին: