Հարձակվել են Սաքունցի գրասենյակի վրա
Այսօր վանաձորցի ցուցարարները հարձակվել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա, ձվեր, քարեր շպրտել, ջարդել գրասենյակի ապակիները, ապա ներխուժել գրասենյակի տարածք եւ քաշքշելով աշխատակիցներին՝ անպարկեշտ արտահայտություններ թույլ տվել նրանց հասցեին: Արդյունքում աշխատակիցներից մեկի ոտքը վնասվել է:
Ոստիկանները հեռվից նայել են ցուցարարների գործողություններին:
Վանաձորցիները «Դավաճաններ, ամոթ է, թուրքեր» բացականչություններով կոչ են արել գրասենյակի ղեկավարությանը չցուցադրել «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի » նախաձեռնած ադրբեջանական ֆիլմերը:
Ցուցարարները չեն հանգստացել նույնիսկ այն ժամանակ, երբ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել է, որ ֆիլմերի ցուցադրությունը Գեորգի Վանյանը հետաձգել է: Նրանք պահանջել են, որ ֆիլմերը ընդհանրապես չցուցադրվեն:
Մանրամասներն այստեղ