Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառերն արմատախիլ են արվում

Հասարակություն
35d51f140839f7737326ba5a26518a9f

Մաշտոցի պուրակում հերթական իրարանցումն է։ Այգու այն հատվածում, որտեղ նախատեսված է ճանապարհ կառուցել, կանաչապատման աշխատակիցներն արմատախիլ են արել ծառերը, որոնք խանգարում են կառուցապատման աշխատանքներին։ Ծառերը պետք է վերատնկվեն այգու մեկ այլ հատվածում։ Բնապահպանների խոսքերով վնասվել է ծառերի մի քանի հաստ արմատներ։ Ակտիվիստները քաղաքապետարանից և բնապահպանության նախարարությունից համապատասխան որոշումն են պահանջում՝ պարզելու, թե արդյոք օրենքի սահմաններում են կատարվում ծառերի տեղափոխման աշխատանքները։

Կենտրոն համայնքի կանաչապատման վերահսկող Բարեղամյան Վերգինեն հաստատում է, որ ծառերն արմատախիլ անելիս դրանք վնասվել են, բայց պնդում է, որ լուրջ չէ։ Ըստ նրա՝ յուրաքանչուր ծառի տեղափոխման դեպքում հավանականությունը 50-50 է՝ կչորանա այն, թե ոչ։ «Ոչ ոք չի ոչ ուզում , որ այս ծառը չորանա։ Այդ նպատակով մենք եկել ենք և ուզում ենք այս ծառերը տեղափոխել, որ չչորանան»։

Բնապահպանների ջանքերով արմատախիլ արված ծառը տեղափոխվեց այգու մյուս հատված, սակայն անգամ մասնագետները վստահ չեն կարող ասել՝ կկարողանա արդյոք կրկին բողբոջել այս ծառը, որը միակ տեղահանվածը չի լինելու Մաշտոցի պուրակում։