Նոր բնակարանները՝ կռվախնձոր (տեսանյութ)
Երկրաշարժի հետևանքով անօթևան բազմանդամ ընտանիքների համար մի իսկական գլխացավանք է դարձել ոչ միայն բնակարանների բաշխման ձգձգումը, այլ նաև ստանալիք բնակարանների պատկանելիության որոշումը: Բազմաթիվ ընտանիքներում առաջացել են բավականին սուր հակասություններ:
Գյումրու Շչեդրինի 218/059 տնակում բնակվող Պետրոսյանների ընտանիքը խնդրի առաջ է ։ Նրանց ընտանիքի ներսում հետերկրաշարժյան տարիներին առաջացել է 3 ընտանիք: Սակայն գործող կարգի համաձայն անօթևան ընտանիքներին տրամադրվում է այնքան սենյականոց բնակարան, որքան նրանք կորցրել են երկրաշարժին, եթե իհարկե ընտանիքների անդամների թիվը չի պակասել, նման դեպքերում պակասեցվում է նաև սենյակների քանակը: Այս տարի նրանց 11 անձից բաղկացած 3 ընտանիքին հատկացնելու են մեկ հատ 4 սենյականոց բնակարան: Նրանց մի մասը` Պետրոսյան Ռիման և Սուրենը իրենց 4 անչափաս երեխաների հետ միասին որոշել են մնալ տնակում, արդեն առանց անօթևանի կարգավիճակի:
Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում