Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրադարան առանց ընթերցասրահի

Հասարակություն
ca08e535f877175f812b9daceb758401

Մարտունի քաղաքի կենտրոնական գրադարանի վիճակն անմխիթար է: Հին ու խարխուլ շենքում ծվարել է նախկին շրջանային ու մանկական գրադարանները մեկ հարկի տակ միավորած մշակութային օջախը:

Մարտունիում 1932 թվականից գործել է առաջին գրադարանը, որը կոչել են խրճիթ-ընթերցարան: Այդպես են անվանել, քանի որ փոքր է եղել: 1936 թվականից վերանվանվել է շրջանային գրադարան: 1950-ական թվականներին շենքը ծառայել է որպես մանկապարտեզ: Խոնավության պատճառով մանկապարտեզը տեղափոխել են, որից հետո շինությունը դարձյալ տրամադրել են շրջանային գրադարանին: 1977 թվականին գրադարանը ստացել է կենտրոնական գրադարան անվանումը: Քաղաքային, մանկական գրադարանները փակելով` դրանք տեղափոխել են կենտրոնական գրադարան: 1996 թվականից անցել է ՏԻՄ ենթակայության տակ:

Ըստ աշխատակիցների, այստեղ շրջիկ գրադարան է գործում, քոլեջի ուսանողներն են գրքեր տանում, ցանկության դեպքում` դրանք կարդում նաև ընթորցարանում: Որովհետև գրադարանում չկա ընթերցարան, որը մարդիկ կարողանան գիրքը ընթերցեն: 5000-ից ավելի գրականություն է պահպանվում այստեղ: Ընթերցողների ընդհանուր թիվը 2000-ից ավելի է:

Գրադարանի ներսում շատ ցուրտ է ձմռանը, նորմալ ջեռուցում չկա. ընդամենը մի սենյակ են տաքացնում և բոլոր աշխատողները հավաքվում են այդտեղ: Գրադարանը շատ խոնավ վիճակում է, ինչի պատճառով գրքերն ամբողջովին խոնավացել, քայքայվում են:

Վարչապետը խոստացել է, որ Մարտունու գրադարանն այս տարի պետք է վերանորոգեն, բայց դեռ այդպես էլ մնացել է: Եվ չգիտենք թե երբ կվերանորոգվի գրադարանը:

Այս մասին հայտնում է Մարտունի ԻնֆոՏունը։