«Զվարթնոց»-ը կլուսավորվի գիշերը
1982 թ-ից Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ICOMOS-ի) առաջարկությամբ ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Իսկ մինչ այդ՝
1972 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն ընդունել է Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պահպանման կոնվենցիան»։
Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան վավերացրել է 1993 թ. սեպտեմբերի 5-ին:
2012 թվականի ապրիլի 18-ին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա հետ նշվում է նաև «Համաշխարհային մշակութային և բնության ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի» ընդունման 40-ամյակը, որն անցկացվում է «Համաշխարհային ժառանգություն» անվանումով:
ՀՀ մշակույթի նախարարությանն այդ օրվա կապակցությամբ իրականացնում է գիտակրթական, մշակութային միջոցառումներ, որոնք միտված են հուշարձանների պահպանմանն ու հանրահռչակմանը:
Այսօր մի շարք միջոցառումներ են կազմակերպվելու։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված և հայ պատմամշակութային ժառանգության գլուխգործոցներից` «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցում, երեկոյան տեղի կունենա «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի նոր մշտական ցուցադրության բացումը և տաճարի գիշերային լուսավորության շնորհանդեսը:
Ցուցահանդեսներ կբացվեն տարբեր է թանգարաններում։