Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան այրվել է

Հասարակություն
26ea6339b7a6603f7771ed54369b3e32

Ապրիլի 17-ին, ժամը 21:31-ին, Լիճք-Մարտունի ավտոճանա­պարհի 1-ին կմ-ում այրվել  է «ՎԱԶ -2121» մակնիշի ավտոմեքենա:

Ժամը 21:34-ին դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի հրշեջ-փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ամբողջությամբ այրվել է Հ.Մարտիրոսյանին պատկանող «ՎԱԶ -2121» մակնիշի 28ՕՕ749 պ/հ ավտոմե­քե­նան:

Հրդեհ հյուրասենյակում

 Ապրիլի 18-ին, Ժամը 07:03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի թիվ 36 տանը:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով՝ երկհարկանի տան երկրորդ հարկում այրվել է հյուրասենյակը (30 ք.մ)՝ գույքով:

­­Հրդեհներ խոտածածկ տարածքներում

            Ապրիլի 17-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես' Աշտարակ-Երևան ավտոճանապար­հին' Բագավան թաղամասում 4 քմ, Չա­րենցավան քաղաքի Երիտասարդության փողոցի հարակից այգում 200 քմ, Աբովյան քաղաքի Սևանի փողոցի հարակից այգում 800 քմ, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 95 շենքի մոտակայքում 50 քմ խոտածածկ տարածք:

Լոռու Վանաձոր քաղաքի հարակից սա­րալանջին (Բազումի լեռնաշղթա) այրվել է 21 հա խոտածածկ տարածք և 2 հա անտառաշերտ:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։