Վրաերթի է ենթարկել ԱԱԾ քննիչներին
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության (ՔԳՎ) Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՃՏՀ) քննության բաժնի և ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են որս օր առաջ Նալբանդյան 104 շենքի դիմաց 3 քաղաքացու վրաերթ կատարած վարորդին՝ Շենգավիթ բժշկական կենտրոնի ադմինիստրատոր 24-ամյա Էվելինա Մանվելյանը
Ապրիլի 16-ին, ժամը 13.50-ի սահմաններում «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նալբանդյան 104 (Ազգային անվտանգության ծառայության) շենքի դիմաց վրաերթի է ենթարկել ԱԱԾ քննչական վարչության քննիչներ՝ կապիտան, Երևանի Բագրատունյաց փողոցի բնակիչ 29-ամյա Սամվել Տավարացյանին, Էջմիածնի բնակիչ, կապիտան, 28-ամյա Կարեն Հովհաննիսյանին և Երևանի, Կորյունի 11 շենքի բնակիչ ավագ-լեյտենանտ 24-ամյա Վլադիմիր Հարությունյանին։
Վրաերթից հետո «Տոյոտա Պրադոյի» վարորդը, վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, լքել էր դեպքի վայրը։
Մանրամասներն այստեղ