A
A
Ս. Զոլյան. «Պատվեր չենք կատարում» (տեսանյութ)
«Մենք որեւէ մեկի պատվերը չենք կատարում, մենք մեր իրավունքն ենք պաշտպանում»,- քիչ առաջ հայտարարեց Բրյուսովի անվան Երեւանի լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը՝ ասելով, որ պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել։
Այս պահին Բրյուսովի անվան Երեւանի լեզվաբանական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ բուհի բակում տեղի է ունենում հանդիպում արդեն նախկին ռեկտոր պրոֆ. Ս. Զոլյանի հետ։
Վերջինս ամեն օր գալիս է աշխատանքի։ ԿԳՆ նախարարի հրամանով աշխատանքից ազատ արձակված ռեկտորը «Ա1+»-ին հայտնեց, որ Եվրադատարան դիմելու կարիք չի լինելու, քանի որ եվրոպական կառույցները կդիմեն իր հարցով մեր իշխանություններին։
Դիտեք «Ա1+»-ի ուղիղ եթերում։