Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

Հասարակություն
82b229aea36153208d1426eb2c8d4dd9

Ապրիլի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը մասնակցեց Գրողների համահայկական վեցերորդ համաժողովի բացման արարողությանը, որի ընթացքում համաժողովի մասնակիցներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի ուղերձը:

Հայրապետական ուղերձում մասնավորապես ասված է. « Գրքերն արժեքավոր են, երբ զորություն են տալիս արդարության, ճշմարտության, առաքինության, ազնվության, սիրո ձգտումներին` մտքի կենսագործող հատկությամբ դառնալով ոգեշնչման աղբյուր, կատարելության մղող ազդակ: Մտքի կենարար ուժն է շեշտում նաև Աստվածաշունչը` ասելով. «Աղբիւր կենաց են միտք, որոց ունիցին զնա» (Առակ. 16.26): Այս գիտակցությամբ և նախանձախնդրությամբ են մեր երախտարժան գրական գործիչները արդյունազարդել իրենց առաքելությունը, որը նոր ուժականություն ստացավ հինգ հարյուրամյակներ առաջ հայ գրատպության սկզբնավորումով: Այսօր դուք` գրչի մշակներդ, կոչված եք շարունակելու մեր բազմադարյա գրական ուղին ու ավանդույթները` արարելով բեղուն նոր արգասիքներ, որոնցով հայոց գրականությունը, մեր ոսկեղենիկ լեզուն սիրելի պիտի մնան հայ մանկանն ու երիտասարդին, նպաստեն նոր սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, ամրապնդեն մեր ժողովրդի ազգային գիտակցությունը և մշտապես հորդորեն հայրենանվեր ու ազգաշեն գործերի»: