A
A
Արջերը փախել են գազանանոցից
Ճապոնիայի Խատիմանտայ կենդանաբանական այգուց 2 արջ են փախել՝ սպանելով 2 աշխատակցուհու։ Երրորդին մի կերպ հաջողվել է փրկվել, -տեղեկացնում է BBC-ն։
Կենդանաբանական այգին տարվա այս եղանակին փակ է զբոսաշրջիկների համար։
Տեղական մամուլի հաղորդմամբ՝ որսորդները արդեն սպանել են այգուց փախած մի քանի արջերի։ Սակայն ինչպես տեղեկացրել է ոստիկանությունը հայտնի չէ, թե 38 արջերից քանիսն են փախել և քանի արջ է մնացել այգում։
Տեղի բնակչությանը զգուշացվել է այդ մասին և ասվել, որ տներից դուրս չգան։