Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկսվեց պուրակի հարցով դատավարությունը (տեսանյութ)

Հասարակություն
44623dfc22285b45c8bc7d70017092e0

Վարչական դատարանը որքանո՞վ կկարողանա արդար որոշում կայացնել Մաշտոցի պուրակի հարցով:

Հայց ներկայացրած «Ժառանգության» պատգամավորներն ու այգու ճակատագրով մտահոգները չեն շտապում կանխատեսել:

Այսօր Վարչական դատարանում «Ժառանգության» հայցով նախնական դատավարություն էր։ Կուսակցության պատգամավորները վիճակում էին Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների օրինականության հարցը: Այս կրպակները պուրակ էին տեղափոխվել Աբովյան փողոցից:


Հայցվոր կողմը դատարանի միջոցով Երեւանի քաղաքապետարանից պահանջում է այգու վերաբերյալ որոշումները: «Ժառանգության» եւ բնապահպանների հայցն այսօր լսեց դատավոր Կարեն Ավետիսյանը, որն «Ա1+»-ին արգելեց տեսագրություններ կատարել:

Այսօրվա նախնական դատավարության ընթացքում դատարանն որպես երրորդ կողմ ընդգրկեց «Կենտրոն կանաչապատում» ընկերությանը: Դատարանի որոշման կողմերը դեմ չէին, սակայն հայցվոր կողմին չբավարարեց բնապահպանական բնույթի հայցերի վերաբերյալ դատարանի մոտեցումները:

«Երկակի Թեղուտի հարցով դատարանը որոշեց, որ քաղաքացիներն ու բնապահպանները պատշաճ հայցվոր կողմ չեն ու գործը վարույթ չընդունվեց: Հիմա Վարչական դատարանը գործը վարույթ է ընդունել ու սկսել է քննել»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը

Փաստաբանը հիշեցրեց, որ դատարանը իրենց հայցը վարույթ ընդունեց միայն Մարշոցի պուրակում բնապահպանների ակտիվ պայքարի արդյունքում. «Քաղաքացիներն ինքնապաշտպանության չէին դիմել Թեղուտի հարցում, եւ ամբողջությամբ հույսը դրել էին դատարանների վրա, դրա համար դատարանները նրանց ուղղակի արգելեցին դատական պաշտպանության դիմել»։

Դատական հաջորդ նիստը տեղի կունան մայիսի 10-ին: