Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աֆրիկայի տակ քաղցրահամ ջրերի մեծ պաշար

Հասարակություն
8c862321e2cf7213d360ab14e5f1d742

Մեծ Բրիտանիայի երկրաբանները և լոնդոնյան համալսարանի գիտնականները հավաստիացնում են, որ երկրագնդի ամենաչոր մայցամաքներից մեկում՝ Աֆրիկայի ստորգետնյա տարածքներում կան քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ, տեղեկացնում է BBC-ն։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խմելու ջուր կա հատկապես Լիբիայի, Ալժիրի և Չադի տակ՝ մոտ 75 մետր խորության մեջ։

«Ստորգետնյա քաղցրահամ ջրի պաշարները 100 անգամ ավելի են, քան վերգետնյա»,-գրում է Environmental Research Letters ամսագիրը։

Գիտնականները մանրամասն քարտեզագրել են քաղցրահամ ջրի պաշարների տեղանքը՝ հաշվի առնելով ստորգետնյա տարածքների անկանխատեսելի և թաքնված ներուժը։

Գիտնականները սակայն կոչ են անում չշտապել և լայնամասշտաբ հորատումներ չսկսել, քանի որ հայտնի չէ, թե «հայտնաբերվածը» որքանով կլուծի Աֆրիկայի 300 մլն բնակչության կարիքները։