Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այգին ոչնչացվել է

Հասարակություն
623c21149e8cd49130ec6e3db75132d8

«Խոսքի իրավունք» միավորումը նամակ է ստացել քաղաքացի Լուսինե Գևորգյանի կողմից:

Նամակագիրը հայտնում է, որ նախորդ տարի Թամանյան 6 շենքում տեղակայված կլինիկաներից մեկի սեփականատերը որոշել էր սեփական տարածքը մեծացնելու համար և հետագայում հարկի վրա նոր հարկ կառուցելու նպատակով ոչնչացնել մոտակայքում գտնվող այգին:

Այդ քայլն իրականացնելիս նա չուներ պետական թույլատվություն և հարևանների կողմից համաձայնեցում: Երբ հարևանները ընդդիմացել են, սեփականատը փորձել է «փափուկ բարձ» դնել նրանց գլխի տակ, թե իբր աշխատանքները արվել են շենքից ջրահեռացումը ապահովելու նպատակով:

Հետագայում պարզվել է, որ նրանք իրավունք են ստացել թաղապետարանից ջրահեռացման համար քանդել ընդամենը մեկուկես մետր հեռավորություն վրա գտնվող հողային շերտը և աշխատանքներից հետո պարտավոր էին վերականգնել այգու նախնական տեսքը:

Այնինչ՝ քանդվել է գեղեցիկ ու կանաչ այգին, իսկ ծառերը չորացել են: Քաղաքապետարանից հայտնել են, որ այդ տարածքում ինարարարթյունը արգելված է: Սակայն բնակիչները մտահոգված են, թե եփականատերերը կարող են չհրաժարվել այդ մտքից:

Այս մասին հայտնի է Խոսքի իրավունք միավորումը։