«Խեղճ մարդը հիմա դագաղում շուռ է եկել»
Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովի այսօրվա նիստի հատկապես այն հատվածն էր աղմկոտ, որը վերաբերում էր Մշակույթի նախարարությունից պաշպանության նախարարության ենթակայությանն անցած Հայաստանի ազգագրության (Սարդարապատ) թանգարանին:
Օջախի Ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրման բաժնի վարիչ Սուսանա Մելիքյանի ասելով՝ պաշտպանության նախարարությունը նույնիսկ մտածել էր զինվորների արձաններ կանգնեցնել, մինչդեռ հուշահամալիրի շենքի հեղինակ Ռաֆայել Իսրայելյանը նման բան չի նախատեսել, $30000-անոց մետաղական կոնստրուկցիա են տեղադրել սրահներից մեկում, որը թանգարանը ստիպված որպես վահանակ է օգտագործում:
«Տնօրեն Կարեն Արիստակեսյանը քանդել է մանրակերտը, փակել Ռաֆայել Իսրայելյանի կամարները, ասում է Եվրոպայում տեսել եմ՝ թանգարաններում էդպես է... Երեւի խեղճ մարդը (Ռաֆայել Իսրայելյանը) հիմա դագաղում շուռ է եկել, ո՞նց կարելի է նման բան անել, ախր մանրակերտը նաեւ էթնիկ ինքնագիտակցության խնդիր էր լուծում»,-ասաց նա
Ըստ Մելիքյանի, բոլոր չինովնիկ տնօրենների ամբողջ մտածմունքն այն է, թե առանց գիտական խորհրդի կարծիքի՝ ինչ փոփոխեն թանգարանում, որ հաճոյանան «վերեւներին»:
Մանրամասներն այստեղ