Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնդկաստանում հարգել են զոհերի հիշատակը

Հասարակություն
b53bb58af1a8b4ecf9c76938c7b368da

      2012 թվականի ապրիլի 24-ին հնդկահայ համայնքը, Եկեղեցու վարչությունը, Հայոց մարդասիրական ճեմարանի սաները, ուսուցիչները և պաշտոնեությունը առավոտյան հավաքվել էին Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում՝ ոգեկոչելու Հայոց մեծ Եղեռնի միլիոն ու կես անմեղ նահատակաց 97-րդ տարելիցը:

Եկեղեցու բակում՝  Ծեղասպանության զոհերի հուշակաթողը մոտ, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ հանդիսապետությամբ հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հեվհաննիսյանի: Ներկաներն աղոթեցին Հայոց մեծ Եղեռնի անմեղ նահատակների հոգիների խաղաղության համար և խոնարհվեցին՝ ծաղիկներ զետեղելով հուշարձանին:

 Հնդկաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող  հուշարձանը կառուցվել է 1965 թվականին՝ Մեծ Եղեռնի հիսունամյա տարելիցի առիթով: Հնդկահայ համայնքը անսալով երջանկահիշատակ  Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի  1964 թվականին օգոստոս 17-ի  Սրբատառ Կոնդակին՝ “…Մենք, Հայրապետ Ամենայն Հայոց, մեր ազգի պատմության մեծ ողբերգութեան յիսնամեայ տարելիցի սեմին, այսու Մեր Կոնդակաւ, կառաջադրենք ու կը հրահանգենք՝ ա. որ յառաջիկայ 1965 տարին հռչակուի մեր եկեղեցիին և համայն մեր ժողովուրդին համար ազգային սուգի և աղօթքի տարի…”, Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու հյուսիսային պատի տակ կառուցում է մարմարե հուշարձան: