Էջմիածինցիները մասնակցել են երթին
Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաեւ Էջմիածնում։
Այսօր վաղ առավոտյան Էջմիածնի քաղաքապետի նախաձեռնությամբ քաղաքապետարանի դիմաց էր հավաքվել Էջմիածնի ողջ ակտիվը՝ հիմնարկ-ձեռնարկությոևւնների կոլեկտիվներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, քաղաքում գործող հասարակական կազմակերպություններ։
Էջմիածինցիները երթով շարժվեցին դեպի Կոմիտասի հուշարձան՝ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դնելով, այնուհետեւ երթը շարժվել է դեպի Մայր աթոռի բակում տեղադրված խաչքար եւ Ծիծեռնակաբերդ՝ մասնակցելու համազգային երթին։
Իսկ ապրիլի 23-ի երեկոյան Էջմիածնի քաղաքապետին կից ուսանողական խորհուրդը ջահերով երթ եւ մոմավառություն էր անցկացրել։ Ուսանողական խորհրդում ընդգրկված են Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանում եւ Երեւանի բուհերում սովորող էջմիածնեցի ուսանողներ։