Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուգո Չավեսը հարցազրույց է տվել

Հասարակություն
c2616a6fc4c5be2a86b44bde0bbc5495

Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը, պետական հեռուսաալիքին տված հարցազրույցի ժամանակ, ցրել է իր մահվան մասին պտտվող լուրերը։ Սա վենեսուելյան առաջնորդի առաջին հարցազրույցն է՝ Կուբա մեկնելուց հետո, որտեղ նա քաղցկեղի դեմ բուժման կուրս է անցնում։

Ապրիլի կեսերին, Չավեսը մեկնել է Կուբա, որպեսզի ուռուցքի փետրվարյան վիրահատությունից հետո՝ երրորդ անգամ բուժման կուրս ընդունի։

Ի դեպ՝ սոցցանցերում նրա մահվան մասին տարածված լուրերի մեղավորը հենց ինքն է` Հուգո Չավեսը։ Նա իր յուրահատուկ վարքագծով վախեցրել է սեփական ժողովրդին։

Պարզվում է փետրվարին տեղի ունեցած վիրահատությունից շատ չանցած՝ ապրիլի 14-ին՝ 57 ամյա առաջնորդը, առանց հայտնելու իր որոշման մասին և թույլ չտալով կապվել ԶԼՄ-ների հետ՝ մեկնել է Հավանա։ Բացի այդ Չավեսը Twitter-ի իր միկրոբլոկում սկսել է ավելի հազվադեպ գրել, որն էլ հիմք է հանդիսացել կարծելու, որ Վենեսուելայի նախագահը կամ խիստ վատառողջ է, կամ էլ մահացել է։