Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար հոգեհաց Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)

Հասարակություն
75922e3affb26ef6519c6bed7e647947

Արդեն 24 տարի ամեն ապրիլի 24-ին Սիլվա Եղիազարյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում անվճար հոգեհաց է տալիս 20-րդ դարասկզբի զոհերի հիշատակին։

Ինքն անձամբ կորուստ չի ունեցել ցեղասպանության ժամանակ. «Իմ հոգու պարտքն եմ կատարում, մի՞թե չի կարելի մեր ազգի զոհերի հիշատակին տարվա մեջ մեկ անգամ սեղան գցել»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց բարեգործ տիկինը։

Սիլվա Եղիազարյանն այս ակցիան արդեն 2 տասնամյակից ավելի կատարում է սեփական նախաձեռնությամբ եւ սեփական միջոցներով. «Իմ ընտանիքի, իմ երեխաների հաշվին եմ անում, ու անում եմ սրտով»,-ասաց տիկին Եղիազարյանը։

Ի դեպ, անցորդները անտարբեր չէին մնում եւ անպայման օգտվում էին անվճար հոգեհացից։

Իսկ օրվա երկրորդ կեսին Սիլվա Եղիազարյանն, ինչպես ամեն տարի, այս անգամ էլ կտեղափոխվի Եռաբլուր, եւ արդեն 20-րդ դարավերջի պատերազմում զոհվածների հիշատակի համար կշարունակի իր ակցիան։