Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուդանը պատերազմ է հայտարարել

Հասարակություն
31bf2fc02e43e532bc52a6596f7e816d

Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը Չինաստան կատարած այցի ժամանակ հայտնել է, թե Սուդանի կառավարությունը պատերազմ է հայտարարել իր երկրին, հաղորդում է Frans Press-ը։

« Եվ դա Հարավային Սուդանի Հանրապետության համար ծայրահեղ մի ժամանակահատվածում, երբ Խարտումի մեր հարևանները, նույնպես պատերազմ են հայտարարել մեզ», -ասել է Կիիրը։

Նախօրեին Սուդանի նախագահ Բարնաբա Մարիալ Բենջամինը այցելել էր նավթի պատճառով Սուդանի և Հարավային Սուդանի միջև կռվախնձոր հանդիսացող Հարավային Կորդոֆանի Հեգլիգ քաղաքը, որտեղ 1,2 հազար մարդ էր զոհվել անհասկացողության պատճառով բռնկված հակամարտության ժամանակ։

Բենջամինը դրանից հետո հայտարարել էր, որ հաղթել է Հարավային Սուդանին՝ համեմատելով նրա ղեկավարներին միջատների հետ։

Չինաստանը մերժված Սուդանի հիմնական դաշնակիցն է։ Հարավային Սուդանի 2011-ին առանձնանալուց հետո, Չինաստանը ստիպված հավասարակշռիռ հարաբերություններ է վարում երկու պետությունների հետ։