Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթար. Երկու վիրավոր

Հասարակություն
b4527ba404aa5a65c5d22737de01e92e

Ապրիլի 24-ին, ժամը 17.00-ին Արարատի մարզի Վեդի-Դաշտաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում "Ուազ 31519" մակնիշի 26 ԼՕ 213 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրյա արգելապատնեշին՝ վնասելով գազատար խողովակի հենասյունը:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով վարորդ` 1991 թ. ծնված Վարազդատ Ալոյանը եվ ուղեւոր` 1993 թ. ծնված Ռուբիկ Ասատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վեդի քաղաքի հիվանդանոց:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատվել են բավարար:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։