Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանը ընդունել է Չայկային

Պաշտոնական
91490612014acae9f5dad6d4f01a37dd

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային:

Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվ տնտեսական համագործակցությունն ամրապնդում են նաև իրավապաշտպանության ոլորտում երկու երկրների դաշնակցային հարաբերությունները:

Նա այդ արդյունավետ համագործակցության գնահատականն է համարել ՌԴ ղեկավարության կողմից ՀՀ գլխավոր դատախազին շնորհված պետական պարգևը՝ Պատվո շքանշանը:

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան երկկողմ հարաբերությունների և մասնագիտական ոլորտում սերտ փոխգործակցության ևս մեկ հավաստում է համարել իր այցի շրջանակներում այսօր ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ստորագրվելիք համագործակցության ծրագիրը՝ նախատեսված 2012-2013թթ. համար: