Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Amnesty International-ն էլ կոչ արեց

Հասարակություն
567cb5bc9ccc5675e376700f75822c66

Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն ազատ խոսքը և ապահովեն ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչների անվտանգությունը։

Տեղեկանալով Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել ցանկացող քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ հարձակումներին՝ Amnesty International-ը կոչ է արել Հայաստանի իշխանություններին հարձակումների վերաբերյալ հրատապ և անաչառ քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Կազմակերպությունը խորապես մտահոգ է, որ Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանել փառատոնի կազմակերպիչներին այն հարձակումներից, որոնց նպատակն էր կանխել ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը և հորդորում է իշխանություններին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի կազմակերպիչները կարողանան շարունակել փառատոնը: