Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սարդարապատ»-ը կորցրեց բարեկամին

Հասարակություն
db8713b55ccd33d9b5cbf5ab50052337

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ցավով ստացավ հայտնի լրագրող Արմեն Դիլանյանի անակընկալ մահվան գուժը:
«Արմեն Դիլանյանի մահով հայ լրատվությունը կորցրեց պրոֆեսիոնալիզմով և անաչառությամբ աչքի ընկնող իր լավագույն ներկայացուցիչներից մեկին, իսկ «Սարդարապատ» շարժումը` իր բարեկամին և աջակցին:
Շարժման մեջ տեսնելով Հայաստանի և ընդհանրապես հայկական իրականության մեջ դրական շրջադարձի հույս, 2011 և 2012 թվականներին Արմեն Դիլանյանն իր մասնագիտական անշահախնդիր ծառայությունը բերեց Լոս Անջելոսում «Սարդարապատ» շարժման ծանոթացման և նրա գաղափարների մասսայականացման գործին:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Արմենի ընտանիքին և հարազատներին»,- ասված է «Սարդարապատի» հայտարարության մեջ։