A
A
Բանակում թոքաբորբի բռնկում չկա
ԼՂ Պաշտպանության բանակում թոքաբորբի բռնկում չի նկատվում, վստահեցնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:
«Պաշտպանության բանակում զինծառայողների առողջական վիճակը վերահսկողության տակ է և արտառոց դեպքեր չկան: Իհարկե հիվանդության դեպքեր նկատվում են, չէ որ քաղաքացիական կյանքում էլ կարող են հիվանդանալ, բայց զորամասերում թոքաբորբով զինծառայողների թիվը մեծ չէ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց պարոն Հասրաթյանը:
Ինչ վերաբերում է մալարիայի դեպքերին, ապա դրանք նույնպես բացակայում են. «Որևէ հիվանդության բռնկում, համաճարակ չկա, նորից եմ կրկնում բոլոր զինծառայողները գտնվում են բուժհսկողության ներքո»,-ասաց ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետը: