Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չարաբաստիկ դաշնամուրը

Հասարակություն
ab7e89a97005f360deba929351e91017

Ապրիլի 27-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 56-ամյա մի կին՝ հայտնելով, որ 55-ամյա եղբայրը ժամը 2.30-ի սահմաններում դիտավորյալ հրկիզել է տան դաշնամուրը, ինչի հետևանքով այրվել են նաև պատուհանների վարագույրները, վնասվել է հեռուստացույցը, լվացքի մեքենան, սեղանը և հայելիները:

Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ:
Նշանակվել են հրդեհատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: